Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ:
Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:
Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն: