Թուրքիան ԱՄՆ-ից այլևս չի գնի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման հետ: Այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Anadolu գործակալությունը
«Մինչ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան պայքար է մղում ահաբեկչության դեմ, ԱՄՆ Կոնգրեսը հաճախ դեմ է արտահայտվել Թուրքիային հարվածային ԱԹՍ-ներ ու սպառազինության մի շարք տեսակներ վաճառելուն: Թուրքիան այլևս ԱՄՆ-ից չի գնի հարվածային ԱԹՍ-ներ: Մեզ համար այդ գիրքն արդեն փակված է», - նշել է թուրք պաշտոնյան՝ հավելեով, որ Թուրքիան 2013 թվականից սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել սեփական հարվածային ԱԹՍ արտադրելու ուղղությամբ: