Թուրքիայի նոր վարչապետը կայցելի Ադրբեջան

18:27     27 մայիսի, 2016

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավանդույթի համաձայն կայցելի Ադրբեջան, հայտնում է Haqqin.az-ը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան տեղի է ունենալու հունիսի 1-ին: Յըլդըրըմն մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ է նշանակվել մայիսի 20-ին: Ադրբեջան այցելելը Յըլդըրըմի համար կդառնա Թուրքիայի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցը


© armedia.am