Թուրքական բանակը մոտ 1 կմ առաջ է շարժվել դեպի Սիրիայի խորքերը. ԶԼՄ-ներ

18:53     27 մայիսի, 2016

Թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանում 700 մետրանոց առաջխաղացում են ունեցել, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ թուրք զինվորականները հենակետ են տեղակայել այդ բնակավայրի հարևանությամբ, որը գերազանցապես բնակեցված է քրդերով:

Այս կապակցությամբ պաշտոնական տեղեկություններ չկան:

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ընդգծել էր, որ Թուրքիան շարունակում է հրետակոծել սահմանի երկայնքով գտնվող սիրիական բնակավայրերը և քուրդ աշխարհազորայինների դիրքերը:


© armedia.am