Սավչենկոյի ազատման համար 20 փորձ է արվել. Պյոտր Պորոշենկո

12:46     30 մայիսի, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ օդաչու Նադեժդա Սվչենկոյի ազատման համար 20 փորձ  է արվել և ձեռք են  բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, փոխանցում է Ukrinform-ը:

«Կարծում եմ, որ 2 տասնյակ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով հարցին, թե ռուսական բանտից Սավչենկոյին ազատելու քանի փորձ է արվել:

Բացի այդ Պորոշենկոն նաև փաստել է, որ դա իրական  հրաշք է, որ Նադեժդան այսօր վերադարձել է հայրենիք:


© armedia.am