Ռումինիայում Մայամա քաղաքում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անահատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Լիլիթ Գալոյանը, ով պարտության է մատնել ռուս Իրինա Ուտիատսկայային: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսեց միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է:
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: