Աստանայում կքննարկվեն ԵԱՏՄ արտաքին առևտրի հետ կապված հարցեր

14:01     30 մայիսի, 2016

Սույն թվականի մայիսի 31-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարները:

Սպասվում է, որ մի շարք ընթացիկ հարցերին զուգահեռ քննարկվեն միության՝ արտաքին առևրային հարցեր որոշ երրորդ երկրների հետ, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը:

Հիշեցնենք, որ «Արմեդիա» ՏՎԳ-ում անդրադարձ եղել է Աստանայում սպասվող հանդիպման ընթացքում արտաքին գործունեության հարցերի հավանական առաջնահերթության մասին:


© armedia.am