Անցյալ տարվա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 769 մարդ էր մահացել, ևս 934-ը տուժել էին: Զոհված հավատացյալներից 130-ն իրանցիներ էին:
Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ` հայտարարելով, որ երկրի իշխանությունները չեն ձեռնարկել ուխտագնացների համար անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:
Երկու երկրների միջև լարվածությունն էլ ավելի աճում` պայմանավորված Սիրիայում և Եմենում ընթացող զինված հակամարտություններում մարտնչող տարբեր կողմերին սատարելով: