Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մայիսի 30-ին Լյուքսեմբուրգում գումարվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողով՝ նվիրված կուսակցության հիմնադրման 40-ամյակին: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայիսի 30-ին Տիրանայում, Ալբանիա, ավարտվում է ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նստաշրջանը (մայիսի 27-30): Քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում, հարաբերությունները Ռուսաստանի հետ և այլն: