Մոսկվան Անկարայից ապացույցներ է սպասում կապված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը զենք մատակարարելու մեղադրանքների հետ: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Երբ ինչ-որ մեկն ասում է, ապա պետք է նաև ապացույցներ ներկայացնի»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին զենիթային հրթիռներ տրամադրելու համար: