Արևմտյան Հայաստանի հավաքական 12:0 հաշվով հաղթել է Չագոս կղզիների (Հնդկական օվկիանոս) հավաքականին, հայտնում է Sputnik Աբխազիան:
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում ընթանում է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ընկերակցությունների համադաշնության ConIFA- ի (Confederation of Independent Football Association) աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունը:
Առաջնությանը մասնակցում է ConIFA- ին անդամակցող չճանաչված 12 երկրների ընտրանիներ, որոնց թվում էր նաև Արևմտյան Հայաստանի հավաքականը: