Եվրոպայում պաշտպանական կարիքների վրա ՆԱՏՕ-ի ծախսերը 2016 թվականին կաճեն՝ «ռուսական ագրեսիայի» և միգրացիոն ճգնաժամի պատճառով: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«2016 թվականի կանխատեսումը, որը հիմնված է դաշինքի երկրներից ստացվող տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2016-ը կլինի եվրոպացի դաշնակիցների ավելացված ծախսերով առաջին տարին վերջին շրջանում»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի ծախսերի վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղարը կոնկրետ թվեր չի նշել, սակայն FT-ի տվյալներով 2016 թվականի դաշինքի եվրոպական անդամները ծախսել են 253 մլրդ, իսկ ԱՄՆ-ը՝ 618 մլրդ դոլար: