«Իսլամական պետությունը» փոխում է մարտավարությունը

12:06     31 մայիսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է ապակենտրոնացում իրականացնել՝ ամրապնդելով դիրքերը տարբեր երկրներում առանձին վերցրած բջիջներում, գրում է La Razón պարբերականը։

ԻՊ-ի նման միջոցառումը պայմանավորված է Սիրիայում և Իրաքում վերջին լուրջ պարտություններով ու խոշոր կորուստներով։ Դրա հետ կապված գրոհայինները նաև մտադիր են թուլացնել իրենց կախվածությունը կոնկրետ «կենտրոնական» տարածքներից։ 

Պարբերականը նշում է, որ այդ դեպքում ԻՊ-ը կվերածվի «Ալ-Քաիդայի» նման ցանցային ահաբեկչական կազմակերպության։


© armedia.am