Հայաստանում բնական գազի սակագինը սպառողների համար կնվազի

12:28     31 մայիսի, 2016

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում  ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը  146.7 դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի  համար։

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257 ԱՄՆ դոլար է`սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հուլիսի 1-ից:

Նշենք, որ այս փոփոխությունը կապված է Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ, համաձայն որի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին նվազել է 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար:

 



© armedia.am