Այսօր բացվել է Մոսկվայի չորրորդ միջազգային օդանավակայանը՝ «Ժուկովսկի»-ն:
Մոսկվայի կենտրոնից մոտ 40 կիլոմետր հարավ-արևելք գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է «Ազատությունը»:
Նոր օդանավակայանը տարեկան կարող է սպասարկել 4 միլիոն ուղևորի, փոխանցել են օդանավակայանի կառավարիչ Ramport Aero ընկերությունը վերահսկող Rostec պետական կորպորացիայից:
Առաջին թռիչքները նոր օդանավակայանից կարող են իրականացվել արդեն հունիսի կեսին: Շաբաթական ծրագրվում է իրականացնել մոտ 40 թռիչք: Առաջինը թռիչքներ իրականացնելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել ղազախական և ղրղզական ավիաընկերությունները: