Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի Բունդեսթագի օրակարագում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը դատապարտող հայտարարություն են ընդունել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն և զարգացում» (AKP), «Ժողովրդա-հանրապետական» (CHP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության հետ կապված։ Հայտարարության մեջ նշվում է, թե Բունթեսթագում հայկական բանաձևի անցկացումը վտանգելու է թուրք-գերմանական դաշնակցական և բարեկամական հարաբերությունները։
Ինչպես միշտ, այս անգամ ևս քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունթեսթագում հունիսի 2-ին քվեարկության է դրվելու «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագիրը կրող բանաձևը: