Հաստատավել է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը

16:09     31 մայիսի, 2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացնի նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկա ձևավորելու ծրագիրը: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՄ երկրների ղեկավարներն այսօր Աստանայում կայացած նիստի ժամանակ հաստատել են ածխաջրածինների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգերը:

«Հայեցակարգի համաձայն միութենական երկրների էներգետիկ ընկերություններն ոչ խտրական հասանելություն կստանան գործընկերների նավթային ենթակառուցվածքին, կարող են նավթ և նավթամթերք գնել առանց ծավալային սահմանափակման շուկայական գներով՝ առանց արտահանման հարկերի, որոնք ձևավորվում են այդ թվում նաև բորսային առուծախի ժամանակ», պարզաբանել է Սարգսյանը:


© armedia.am