Փարիզում ճամբար կբացվի փախստականների համար

23:00     31 մայիսի, 2016

Փարիզի հյուսիսում առաջիկա վեց շաբաթվա ընթացքում միգրանտների ճամբար կստեղծվի: Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետը, փոխանցում է BBC-ն:

Էն Հիդալգոն հայտնել է, որ «մարդասիրական ճամբարի» ճշգրիտ կոորդինատները կբացահայտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Պետք է նշել, որ Ֆրանսիան արդեն ունի մի քանի միգրացիոն ճամբարներ իր հյուսիսային Կալե և Դյունկերկ նավահանգիստներում:


© armedia.am