Աշխարհում 45 մլն մարդ գտնվում է ստրկության մեջ. զեկույց

22:00     31 մայիսի, 2016

Ներկայումս աշխարհում ավելի քան 45 մլն մարդ գտնվում է ստրկության մեջ: Այս մասին ասվում է ավստրալիական Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ամանակակից ստրուկների քանակով առաջատարը Հնդկաստանն է, որտեղ 18,38 մլն մարդ շահագործման է ենթարկվում: Հնդկաստանին հաջորդում է Չինաստանը` 3,39 մլն մարդ, այնուհետև Պակիստանը` 2,13 մլն մարդ, Բանգլադեշը` 1,53 մլն մարդ, Ուզբեկստանը` 1,23 մլն:

Նշվում է, որ 2014 թվականի համեմատ ստրուկների քանակն ամբողջ աշխարհում ավելացել է 28 տոկոսով:

Հետազոտության հեղինակները ժամանակակից ստրկություն ասելով ի նկատի ունեն մարդու ցանկացած տիպի շահագործում, որի ժամանակ նա հարկադրված է ինչ-որ գործողություններ անել սպառնալիքների, բռնության, հարկադրանքի կամ խաբեության պատճառով:


© armedia.am