Հյուսիսկորեական ԶԼՄ-ներն աջակցել են Թրամփին

11:29     1 հունիսի, 2016

Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները գովել են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նրան նկարագրելով որպես «իմաստուն քաղաքական գործիչ» և «հեռատես թեկնածու», որը կօգնի միավորել երկու երկրները Կորեական թերակղզում, գրում է Guardian-ը:

«Կան Թրամփի «էպոտաժային քաղաքականության» շատ դրական ասպեկտներ: Նա ասել է, որ ինքը չի ներքաշվի Հյուսիսի և Հարավի միջև պատերազմին. մի՞թե դա լավ չէ Հյուսիսային Կորեայի տեսանկյունից»,- գրում է «Հյուսիսային Կորեան այսօր»-ը:

Հոդվածագիրը, մասնավորապես, ընդգծում է նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Հարավային Կորեայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը:

Վերլուծաբանները նշում են, որ թեև հոդվածը Փհենյանի պաշտոնական հայտարարությունը չէ, սակայն դժվար է պատկերացնել, որ այն հրապարակվել է առանց հյուսիսկորեական իշխանությունների համաձայնության:


© armedia.am