Հայաստանը և Իրանը մտադիր են չեղարկել վիզաների ռեժիմը

12:31     1 հունիսի, 2016

Հայաստանը և Իրանը մտադիր են ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Փաստաթղթի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում, հայտնում է «Նովոստի Արմենիա»-ն: 

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումն ուղղված է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելուն, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը կանոնակարգելուն:

Համաձայնագիրը թույլ կտա երկու պետությունների քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:


© armedia.am