Վրացի գործարար, Վրաստանի խոշորագույն Fortuna ռադիոհոլդինգի համասեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն «Մոսֆիլմից» ձեռք է բերել «Միմինո» ֆիլմի շարունակությունը նկարելու իրավունքները և մոտ ժամանակներս մտադիր է սկսել ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնում է RNS-ը:
Չիգոգիձեն հայտնել է, որ նոր ֆիլմը կոչվելու է «Միմինո. թռիչքը շարունակվում է»: Այն լույս կտեսնի արդեն հաջորդ տարի: Այժմ կատարվում է ռեժիսորի ընտրություն, իսկ նախագիծը մշակման սկզբնական փուլում է:
Հաղորդվում է նաև, որ ֆիլմը նկարելու իրավունքները ձեռք են բերվել նաև անհատական սեփականատերերից՝ ֆիլմի սցենարի հեղինակներ Գեորգի Դանելիայից, Ռևազ Գաբրիաձեից, Վիկտորյա Տոկարևայից: Ֆիլմի երաժշտության իրավունքները գնվել են կոմպոզիտոր Գեորգի Կանչելիից՝ հայտնել է Զուրաբ Չիգոգիձեն: