Հովիվները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրայիլ բնակավայրի մոտ «Սմերչ» համակարգի շարժիչի բեկոր են հայտնաբերել: Այժմ որոնում են մարտական մասը: Բեկորների հայտնաբերման մասին տեղեկաությունը հրապարակվել է Արցախում գործող «Halo Trust»-ի Twitter-ի միկրոբլոգում:
The HALO Trust-ը բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը զբաղվում է դաշտային ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար: HALO Trust-ի անձնակազմը հաշվում է ավելի քան 7000 սակրավոր Արցախում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում:
