Հայաստան ավելի շատ են այցելում

17:31     1 հունիսի, 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ (ԱՎԾ), Հայաստան ժամանող այցելուների թիվն այս տարի աճել է:

Ծառայության տվյալներով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած այցելուների թիվը կազմել  է 1 252 506 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ 8.6%-ով շատ է:

Շատացել է նաև Հայաստանից մեկնածների թիվը, որն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.9 % -ով ավել է:

Պետք է նշել, որ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվում մեծացել են Իրանից, Կանադայից, Գերմանիայից, Ուկրաինայից ու Ռուսաստանից ժամանածները:


© armedia.am