Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով Անկարա-Բեռլին հարաբերություններում սառը քամիներ են փչում: Այս մասին գրում է թուրքական Sondakika լրատվական կայքը, հաղորդում է Ermenihaber-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկմանն ընդառաջ, մայիսի 31-ին վերոնշյալ օրինագիծը դրվել է փորձնական քվեարկության, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինս փորձնական քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: