Թուրք-քրդական բախումները Մարդին նահանգի Նուսայբին շրջանում շարունակվում են:
Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com կայքին՝ թուրք ուժայինները երեկ PKK-ից ամերիկյան արտադրության AT-4 մոդելի մեկ հակատանկային հրթիռ և գեներատոր են առգրավել:
Հաղորդվում է, որ նշյալ մոդելի հրթիռ է գտնվել ԱՄՆ-ի կողմից Փեշմերգային (Իրաքի Քուրդիստանի զինված ուժեր) ուղարկված զենք-զինամթերքում: Աղբյուրն ավելացնում է նաև, որ շատ է խոսվում այն մասին, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեպ պայքարի համար Փեշմերգային ուղարկված զենքերի մի մասը հայտնվում է PKK-ի ձեռքում: