Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանը կքննարկի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակման մասին» բանաձևի նախագիծը:
Բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսվում է սկսել տեղի ժամանակով 11:10-ին: Քննարկումներին հնարավոր կլինի հետևել նաև օնլայն հեռարձակման շնորհիվ՝ www.bundestag.de կայքում:
Հիշեցնենք, որ Բունդեսթագում ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ձախերի» և «Կանաչների» նախաձեռնությամբ այս հարցը քննարկման էր դրվել նաև 2015 թվականի ապրիլի 24-ին: Չնայած որ լսումների ընթացքում պատգամավորների մեծ մասն օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը՝ քննադատելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները, Բունդեսթագն այդ փաստաթղթի շուրջ համաձայնության չեկավ` շարադրանքին առնչվող տարաձայնությունների պատճառով: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրելնախագծերը փոխանցել Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողով: