Ռուսաստանում դատարանն արգելափակել է դեպի Թուրքիա ուղևորություններ առաջարկող կայքեր

11:45     2 հունիսի, 2016

Ռուսաստանի տարածքում, դատարանի որոշմամբ, ավելի քան 20 կայք է արգելափակվել, քանի որ զբոսաշրջային ուղևորություններ են առաջարկել դեպի Թուրքիա: Արգելափակման մասին հայտնել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը, որի հայցով դատարանը նման որոշում է կայացել։

Կայքերն արգելափակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` նախորդ տարվա նոյեմբերի վերջին ստորագրված հրամանագրի համաձայն, որը նախատեսում է Թուրքիայի հանդեպ տնտեսական, իսկ նրա քաղաքացիների հանդեպ` վիզային պատժամիջոցների կիրառում:

Հրամանագրում ասվում է, մասնավորապես, որ տուրօպերատորները և գործակալները պետք է զերծ մնան դեպի Թուրքիա տուրիստական շրջագայությունների կազմակերպումից։


© armedia.am