Սաուդյան Արաբիան կարող է հավանություն տալ ՕՊԵԿ-ի երկրների նավթի արդյունահանման սառեցման առաջարկին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ իր աղբյուրին։
Աղբյուրը հայտնել է, որ Էր-Ռիադը համաձայն է արդյունահանման սահմանափակմանը, եթե օրական առավելագույնը 32 մլն բարելից հասցվի 32.5 մլն բարելի։ Սա Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա բարելավել հարաբերությունները կառույցի անդամ ավելի աղքատ պետությունների հետ: Արդյունահանման սահմանափակումների կողմնակից են մասնավորապես Նիգերիան, Կատարը, Ալժիրն ու Վենեսուելան։