Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով

14:40     2 հունիսի, 2016

Բունդեսթագում ընդունվեց «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» անվանումով բանաձևը: Մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով:

Բանաձևը ոչ միայն ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն, այլև մատնանշում է այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: 

 

 

 

 

 

 



© armedia.am