Գիտնականների միջազգային խումբը «մոտ է քաղցկեղի դեմ ունիվերսալ պավաստանյութի մշակմանը»: Այս մասին հաղորդում է TASS-ը: Պատվաստանյութը, որի մասին խոսվում է, արդյունավետ կլինի քաղցկեղային բոլորի հիվանդությունների նկատմամբ:
«Մեզ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ներերակային պատվաստանյութ՝ նանոմասնիկների օգտագործմամբ,- ասել է գիտական խմբի ղեկավար Մայնցի Յոհան Գուտենբերիգի անվան համալսարանի Ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ուգուր Սահինը: «Սկզբունքորեն խոսքը վերաբերում է պատվաստանյութի , որը կարելի կլինի կիրառել ցանկացած տեսակի քաղցկեղային ուռուցքների նկատմամբ»:
Գիտնականը հայտնել է , որ այն ունի ոչ թե կանխիչ, այլ՝ թերապևտիկ բնույթ, այլ խոսքով՝ կոչված է ոչ թե կանխելու քաղցկեղային հիվանդությունները, այլ օգտագործվելու է դրանց բուժման ընթացքում: Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն հուսադրող թեստեր է անցել մկների և մելանոմայով հիվանդ մի քանի մարդկանց դեպքում:
Սակայն թե ինչ ներգործություն կունենա պավաստանյութը այդ մարդկանց վրա, պարզ կլինի մոտավորապես մեկ տարի անց: Դրանից հետո հետազոտողները ծրագրում են անցկացնել առավել ընդգրկուն թեստեր: Գիտնականների ենթադրությամբ, պատվաստանյութը կիրառման կթույլատրվի մոտավորապես հինգ տարի հետո: