Հայ ցուցարարները քոչարի են պարել Բունդեսթագի մոտ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

17:06     2 հունիսի, 2016

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել:

Հավաքվածները, ովքեր մի քանի ժամ սպասում էին գերմանական խորհրդարանի որոշմանը, ծափողջույններով են այն դիմավորել: Այնուհետև սկսվել է մեր հաղթական քոչարին՝ ծածանվող եռագույների ներքո:

Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են՝ «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը», «Բոլորս հայ ենք»:


© armedia.am