Facebook և Instagram սոցիալական կայքերի ղեկավարությունը քննարկում է գովազդից ստացվող եկամուտների մի մասը բլոգերներին տալու հնարավորությունը: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտնել է Facebook-ի գլոբալ մարկեթինգային հարցերով փոխնախագահ Քերոլին Էվերսոնը:
Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնությունը վերաբերում է մեդիային և հայտնի մարդկանց, ովքեր օնլայն հարթակում կիսվում են հետաքրքիր նյութերով: Մասնավորապես բոնուսները կտրամադրվեն լուրերի, սպորտաշխարհի իրադարձությունների և աստղերի կյանքի հայտնի հրապարակումների համար: