ՕՊԵԿ-ի հանդիպման արդյունքների ֆոնին նավթի գները անկում են գրանցել

19:02     2 հունիսի, 2016

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամները կրկին չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով հունիսի 2-ին Վիեննայում կայացած հանդիպման պատվիրակներից մեկին:

ՕՊԵԿ-ի երկրների բանակցությունների արդյունքների մասին հաղորդագրություններից հետո նավթի գները անկում են գրանցել: Այսպես, Brent մակնիշի նավթի մեկ բարելի արժեքը Լոնդոնի ICE բորսայում իջել է 1.85 տոկոսով՝ հասնելով 48.8 դոլարի։ WTI տեսակի նավթի գինը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 48,05 դոլարի:


© armedia.am