Գերմանիան և Սկանդինավյան երկրներն առաջատար են քաղաքացիությունների համաշխարհային վարկանիշային ցուցակում

20:12     2 հունիսի, 2016

Գերմանիայի և Սկանդինավյան երկրների քաղաքացիությունները ամենագրավիչն են աշխարհում հասարակական, տնտեսական և քաղաքական բարօրության տեսանկյունից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով աշխարհի քաղաքացիությունների վարկանիշային ցուցակին: Ինդեքսը կազմել է շվեյցարական Henley & Partners խորհրդատվական ընկերությունը՝ Ներդրումային միգրացիայի խորհրդի ղեկավար Դմիտրի Կոչենովի հետ համագործակցությամբ:

Ցուցակի առաջին տեղում Գերմանիան է (83,1%), հաջորդում են Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան: Ցուցակը եզրափակում են Աֆղանստանը (14,4%) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (14,3%):


© armedia.am