Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվի մրցաշարին

17:03     3 հունիսի, 2016

Հայաստանի բռնցքամարտի համաքականը չի մասնակցի Բաքվում հունիսի 16-25-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին ասել է Ադրբեջանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Բագի Սաֆարովը:

Սաֆարովը հայտնել է, որ այս պահին գրանցվել է 105 երկիր, իսկ մրցաշարին կմասնակցի շուրջ 460 բռնցքամարտիկ:


© armedia.am