Փարիզում ավարտվել է Մերձավորարևելյան հակամարտության կարգավորման միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 29 երկրներ: Համաժողովում որոշում է ընդունվել կոնկրետ ուղղություններով աշխատանքային խմբեր ստեղծելու մասին: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն նախազգուշացրել է ռիսկերի մասին՝ կապված մերձավորարևելյան կարգավորմանն ուղղված լուծման ձգձգման հետ։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը վտանգի մեջ է։ Մենք մոտենում ենք անդառնալի կետի, որից հետո լուծումն արդեն անհնարին կլինի»,- ասել է նախարարը խորհրդաժողովի արդյունքներով։
«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար»,- ասել է նա։