ԱՄՆ-ում 74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։ Ինչպես հայտնում է NBC News-ը, այդ տեղեկությունը հաստատել է մարզիկի ընտանիքի ներկայացուցիչը:
Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով:
Լեգենդար բռնցքամարտիկի հոգեհանգիստը կկայանա Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: