«ArmPhone» հայկական առաջին սմարթֆոնները վաճառքի կհանվեն հունիսի 6-ին

18:27     4 հունիսի, 2016

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որը սկսել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը, հունիսի 6-ին վաճառքի կհանվեն առաջին հայկական հեռախոսներն՝ ArmPhone բրենդի ներքո: Սպառողին կներկայացվեն 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։

Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։

 

 


© armedia.am