Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որը սկսել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը, հունիսի 6-ին վաճառքի կհանվեն առաջին հայկական հեռախոսներն՝ ArmPhone բրենդի ներքո: Սպառողին կներկայացվեն 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։
Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։