Աշխարհահռչակ լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին մահացել է սեպտիկ շոկից, որը տեղի է ունեցել անհայտ բնական պատճառով։ Այդ մասին հայտնում է RosBalt-ը՝ հղում կատարելով Reuters.
Հինգշաբթի օրը 74-ամյա սպրոտսմենին շնչառության հետ կապված խնդիրներով տեղափոխել էին հիվանդանոց։ Հաջորդ օրը հայտարարվել է, որ նա մահամերձ է։
Բռնցաքամարտիկի դուստրը հայտարարել է, որ Մոհամեդ Ալիի սիրտը դեռևս 30 րոպե շարունակում էր բաբախել, այն բանից հետո, երբ դադարեցին գործել մյուս օրգանները։
1980-ականներից լեգենդար բռնցաքամարտիկը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։