Թուրքական ավիահարվածների հետևանքով 27 քուրդ զինյալ է սպանվել

21:46     5 հունիսի, 2016

Թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քուրդ զինյալների ուղղությամբ հյուսիսային Իրաքում և Թուրքիայի հարավարևելյան շրջանում:  

Այս մասին հաղորդում է Reuters  գործակալությունը`  նշելով, որ թուրքական բանակի տվյալներով 27 զինյալ է սպանվել նախորդ երկու օրերին իրականացված գործողությունների հետևանքով։


© armedia.am