Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ

09:26     6 հունիսի, 2016

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ–տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© armedia.am