Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գներն ԱՄՆ-ի համար

10:20     6 հունիսի, 2016

Սաուդյան Արաբիան նվազեցնում է նավթի գները եվրոպացի գնորդների համար՝ միաժամանակ  բարձրացնելով ԱՄՆ-ի համար, հայտնում է The Wall Street Journal-ը։

Պետական նավթային Saudi Aramco ընկերությունը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար նավթի հումքի մեկ բարելի գինը նվազեցրել է 35 ցենտով, իսկ միջերկրածովյան տարածաշրջանի երկրների համար՝ 10 ցենտով։ Միաժամանակ, գները 10 ցենտով բարձրացել են ԱՄՆ-ի համար։ Նշվում է, որ նոր գները վերաբերում են հուլիսյան ֆյուչերսային մատակարարումներին:

Պարբերականի կարծիքով՝ Էր-Ռիադի նման որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Եվրոպա նավթի մատակարարումների վերսկսմամբ:


© armedia.am