ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոտենբերգը կարծում է, որ դաշինքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում հակամարտության լուծման համար։
«Ռուսաստանը մեր գլխավոր հարևանն է և այդպիսին էլ կմնա։ Նա, օրինակ, դրական դեր է խաղացել միջուկային ծրագրով Իրանի հետ համաձայնագրի հասնելու կամ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործում։ Մենք պետք է շարունակենք աշխատել Մոսկվայի հետ՝ Սիրիայում քաղաքական լուծում գտնելու համար», - դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է Le Monde թերթին տված հարցազրույցում։