Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ ծայրահեղականների կողմից սպառնալիքը կպահպանվի 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը կսկսվի հունիսի 10-ին։ Օլանդը հայտնել է, որ միջոցառման անվտանգությունը կապահովեն անվտանգության ծառայության 90 հազար աշխատակիցներ 10 քաղաքներում, որտեղ կանցկացվեն խաղերը։
France Inter ռադիոյի եթերում Օլանդը հայտարարել է, որ այդ սպառնալիքը կպահպանվի դեռ երկար, այնպես որ՝ անհրաժեշտ է համոզվել, որ միջոցառումը հաջող կանցնի։ Նշենք, որ 2015 թվականի նոյեմբերի Փարիզի ահաբեկչությունից հետո երկրում դեռ պահպանվում է տագնապի ամենաբարձր մակարդակը: