Թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակներից է, գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքը հայտնում է, որ Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունենալու պատճառով Օզդեմիրը սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ, հաղորդում է ermenihaber-ը:
Նշվում է, որ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել սպառնալիք ուղարկողների ինքնությունը:
Ոստիկանության պաշտպանության տակ են գտնվում նաև Օզդեմիրի ընտանիքը և բնակարանը:
Օզդեմիրը, մեկնաբանելով իրեն ուղղված սպառնալիքները, ափսոսանք է հայտնել, որ և՛ Թուրքիայում, և՛ Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում ծայրահեղ աջակողմյան գաղափարների հետևորդներ կան: