ԼՂՀ ԱԺ խմբակցությունները` Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության առիթով

18:54     6 հունիսի, 2016

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.

- կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, և այն լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին,

- դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք»

«Ժողովրդավարություն»

«Դաշնակցություն» և

«Շարժում - 88» խմբակցություններ


© armedia.am