Վրաստանի նախագահը մեկնել է Ստրասբուրգ՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցը քննարկելու համար

22:10     6 հունիսի, 2016

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ ԵՄ-ի պաշտոնյաների հետ քննարկելու է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հարցը, հայտնում է Sputnik գործակալությունը:

Նշենք, որ Վրաստանի իշխանություններն ակնկալում էին, որ ԵՄ-ն վիզային ռեժիմը կվերացնի արդեն ամռանը, սակայն ԵՄ-ն կասեցրել է հարցի դիտարկումը: Թբիլիսիում նման որոշումը կապում են ներքին խնդիրների, այդ թվում նաև հարկադիր վերաբնակների ու փախստականների հարցի հետ:


© armedia.am