Քլինթոնը հավաքել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը

10:19     7 հունիսի, 2016

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է պատվիրակների անհրաժշտ թվով ձայներ՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

AP-ի տվյալներով՝ դեմոկրատ Քլինթոնը ներկա պահին ունի 2383 պատվիրակի աջակցություն, հենց այդքան էլ անհրաժեշտ է Դեմոկրատական կուսակցության համագումարում հաջողությամբ առաջադրվելու համար։ Համազգային դեմոկրատական համագումարը տեղի կունենա Ֆիլադելֆիայում՝ հուլիսի 25-28-ը։


© armedia.am